Միլիոնից չի խուսափի
19.08.2015 10:09
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Տարոնի բաժնի և Վանաձորի ճանապարհային ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Արման Ա.-ն, որը մայիսի 27-ից հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու համար` ՀՀ քրեական օրենսգրքի 38-215 հոդվածի 1-ին մասով՝ 1.000.000 դրամ տուգանվելու կապակցությամբ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: