ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Միկրոավտոբուսի սրահում

24.04.2013 15:02 ՃՏ պատահարներ

Ապրիլի 23-ին, ժամը 13.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով Արցախի փողոցից   բուժօգնության են տեղափոխվել 57-ամյա մի կին և 22-ամյա աղջիկ, որոնք հայտարարել են, որ   վնասվածքներն  ստացել են Արցախի փողոցում   62/Ա երթուղային միկրոավտոբուսի սրահում վայր ընկնելու հետևանքով:
Նույն օրը, ժամը 16.45-ին,  կամավոր ոստիկանություն է ներկայացել 45-ամյա մի տղամարդ և հայտարարել է, որ նշված անձինք մարմնական վնասվածքները ստացել են իրեն ամրակցված «ԳԱԶ-32 213»  մակնիշի ավտոմեքենայում, որը վարել է ինքը, իսկ դեպքը տեղի է ունեցել նույն օրը, ժամը 13.30-ին:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: