ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մինսկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

Դեկտեմբերի 16-ին, ժամը 03.35-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Մինսկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել Վրաստանի քաղաքացի, 1988 թ. ծնված Վարազդատ Թ.-ին, որը դեկտեմբերի 5-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի  /դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը/ 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերի մեղադրանքով:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: