1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Միջադեպ մայրուղում, գիշերային ակումբի մոտ

Մարտի 28-ին, ժամը 05.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ ազդրի կտրած-պատռած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1993 թ. ծնված Հովհաննես Ս.-ն:
Նա ոստիկաններին հայտնել էր, որ մարտի 28-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի մայրուղում գտնվող գիշերային ակումբի մոտ մի խումբ երիտասարդների հետ վիճաբանության ժամանակ նրանցից մեկը սուր-կտրող-ծակող գործիքով հարվածել է իր ազդրին:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները պարզել են, որ 1988 թ. ծնված Գոռ Խ.-ն կենցաղային հարցի շուրջ վիճաբանության ժամանակ սուր-կտրող-ծակող առարկայով հարվածել է Հովհաննես Ս.-ի ազդրերին, ինչպես և ձեռքերով հարվածել է 1992 թ. ծնված Գրիգոր Մ.-ի դեմքին` պատճառելով մարմնական վնասվածքներ, իսկ 1992 թ. ծնված Արթուր Հ.-ն ձեռքերով հարվածել է 1993 թ. ծնված Ալեքսան Բ.-ի դեմքին և պատճառել մարմնական վնասվածքներ:
Հովհաննես Ս.-ին, Գրիգոր Մ.-ին և Ալեքսան Բ.-ին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: