ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Միջադեպ մանկական զբոսայգու մոտ

Նոյեմբերի 28-ին, ժամը 01.30-ին, Մ. Խորենացու փողոցում ծառայություն կատարելիս ոստիկանության Կենտրոնականի բաժնի և Երևան քաղաքի վարչության  ծառայողներին   մանկական զբոսայգու  մոտ մոտեցել են  3 անձինք և մատնացույց արել 3 տղամարդու` հայտնելով, որ սպառնացել են իրենց սպանել և ինչ-որ առարկա են նետել իրենց ուղղությամբ:
Վերջիններս բերման են ենթարկվել բաժին, որտեղ պարզվել է նրանց ինքնությունը՝ 1969 թ. ծնված    Համլետ Ռ., 1956 թ. ծնված Հրաչյա Թ. և 1976 թ. ծնված  Արմեն Հ., իսկ տուժողներն են 1969 թ. ծնված Տիգրան Ք.-ն, 1985 թ. ծնված Մերուժան Դ.-ն և 1986 թ. ծնված Էդգար Ա.-ն:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: