ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Միջադեպ Օշական գյուղում

30.07.2013 13:14 Գողություն
Հուլիսի 27-ին, ժամը 19.10-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժնում  հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1979 թ. ծնված Նարինե Ա.-ն և հայտնել, որ Օշական  գյուղում վիճաբանություն է: 
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Նարինե Ա.-ն ս/թ հուլիսի 5-ից բնակվել է 1987 թ. ծնված Վահագն Դ.-ին  պատկանող տանը, որտեղ վերջինս հուլիսի 5-ից   29-ն ընկած ժամանակահատվածում  գողացել է Նարինե Ա.-ին պատկանող մահճակալը, վարագույրը, ալեհավաքը և ալյումինե կաթսան`  պատճառելով 200.000 դրամի նյութական վնաս:
Վահագն Դ.-ն  հրավիրվել է ոստիկանություն և կատարվածի մասին տվել բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: