Միջադեպ Մոսկովյան փողոցում
Սեպտեմբերի 25-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին մի քաղաքացուհուց ահազանգ է ստացվել, որ Օպերայի շրջադարձի մոտ տաքսի ծառայության վարորդը զենք է պահել իր վրա: Այնուհետև քաղաքացուհին մոտեցել է Թումանյան փողոցում ծառայություն իրականացնող ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողներին և հայտնել, որ «ԲՄՎ»-ի վարորդը զենք է պահել իր վրա: 
Ոստիկանության Կենտրոնական բաժնում քաղաքացուհին հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 21.00-ին, Մոսկովյան փողոցում հիշյալ վարորդը, վիճաբանության ժամանակ, զենքով սպառնացել է իրեն և ոտքով հարվածել իր ոտքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ: 
Ժամը 23.10-ին բաժին է ներկայացել Երևանի 28-ամյա մի բնակիչ և ներկայացրել «Կոլտ» 9 մմ տ/մ գազային ատրճանակ: 
Նշանակվել է ԴԲՓ և փորձաքննություն: 
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					