ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Միջազգային համաժողով՝ նվիրված ոստիկանության բարեփոխումներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Միջազգային համաժողով՝ նվիրված ոստիկանության բարեփոխումներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Նոյեմբերի 26-ին Երևանում իր աշխատանքն սկսեց ոստիկանության բարեփոխումներին նվիրված միջազգային երկօրյա համաժողովը, որը կազմակերպել են ԵԱՀԿ Երևանյան գրասենյակը, ԵԱՀԿ անդրազգային սպառնալիքների բաժինը և ՀՀ ոստիկանությունը՝ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևյան կենտրոնի հետ համագործակցությամբ:
Համաժողովի նպատակն է՝ ոստիկանական բարեփոխումների վերաբերյալ գիտելիքների և լավագույն փորձի փոխանակումը, ինչպես և տարբեր երկրների, այդ թվում՝ Վրաստանի և Էստոնիայի օրինակների և քաղած դասերի քննարկումը:
Համաժողովը բացեց և մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Աշոտ Հովակիմյանը:
Համաժողովի մասնակիցներին ողջունեց ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը:
Համաժողովի առաջին՝ «Ոստիկանության բարեփոխումները տարբեր երկրներում» խորագրով բաժինը «ԵԱՀԿ-ի դերը մասնակից պետություններում ոստիկանության բարեփոխումներին խթանելու հարցում» զեկույցով բացեց ԵԱՀԿ Քարտուղարության ոստիկանության գործունեության ռազմավարական հարցերի բաժնի ղեկավարի պաշտոնակատար Մարկո Կուբնին:
Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումները ներկայացրեց ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Ղազարյանը:
Վրաստանի ոստիկանության բարեփոխումների ընթացքն ու առանձնահատկությունները ներկայացրեց Վրաստանի ՆԳ նախարարության բարեփոխումների և զարգացման գործակալության բաժնի պետ Պաատա Տոշկուան, իսկ Տարտուի համալսարանի Կրթական հետազոտությունների և ուսումնական ծրագրերի զարգացման վարչության պետ Մարգուս Տոնիսաարն անդրադարձավ Էստոնիայի ոստիկանությունում իրականացված բարեփոխումներին:
Թեմայի յուրատեսակ ամփոփումն էր Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևյան կենտրոնի գլխավոր խորհրդական Նեվենկա Տոմովիչի «Ժողովրդավարական ոստիկանություն. անցումը ոստիկանական ուժից ոստիկանության ծառայության» զեկույցը, որով ամփոփվեց ոստիկանության բարեփոխումներին նվիրված երևանյան միջազգային համաժողովի առաջին օրը: