ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Միջազգային հետախուզման մեջ էր գտնվում ավազակային հարձակում և բռնաբարություն կատարելու մեղադրանքով

Ոստիկանության Մալաթիայի բաժնի  ծառայողների  ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 12-ին, ժամը 14.30-ին, Երևանի Բաբաջանյան փողոցի 9 շենքի մի բնակարանից բերման է ենթարկվել Լեհաստանում Ինտերպոլի ԱԿԲ կողմից ավազակային հարձակում և բռնաբարություն կատարելու մեղադրանքով միջազգային հետախուզման մեջ գտնվող, 1966 թ. ծնված Գարիկ Դ.-ն:
Խափանման միջոցը` կալանք:
Գարիկ Դ.-ն տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: