ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Միջգերատեսչական հանձնաժողովի նիստ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Միջգերատեսչական հանձնաժողովի նիստ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Դեկտեմբերի 21-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի շրջանառության կանոնակարգման ու ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը նախագահում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
2013 թվականի 9 ամիսներին ՀՀ իրավապահ մարմինների կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի  ընդհանուր վիճակի  վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը վերլուծեց թմրամիջոցների ապօրինի շրջանառության հակազդման ընթացքն ու առանձնացրեց բնակչության ռիսկային խմբերը: 
Անդրադառնալով թմրամիջոցների ապօրինի տեղաշարժին ու տարածմանը՝  Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ թմրամոլության դեմ պայքարում օրենսդրական դաշտի արդիականացման անհրաժեշտությանը՝ նկատի ունենալով, որ թմրաբիզնեսը շատ արագ ու ճկուն փոփոխվում է, ինչպես օրենքը շրջանցելու հնարավորությունների, այնպես էլ շրջանառության մեջ նոր թմրատեսակներ, հատկապես սինթետիկ թմրամիջոցներ ներգրավելու առումով:
Վերլուծելով ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում արձանագրված արդյունքները՝ Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ ցանկալի արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է բոլոր պատկան մարմինների իրական համագործակցություն, քանի որ թմրամոլության հակազդման գործում թեկուզև մեկ օղակի թուլությունը բերում է ողջ մեխանիզմի խաթարման:
Միջգերատեսչական հանձնաժողովի 2012-2013 թթ. աշխատանքային պլանով նախատեսված միջոցառումների կատարման արդյունքների քննարկման ընթացքում գերատեսչությունների պատասխանատուները ներկայացրին իրականացված աշխատանքը, անդրադարձան համապատասխան ծառայությունների մեթոդական ու  տեխնիկական հագեցման, համագործակցության նոր եղանակների կիրառման և մի շարք այլ խնդիրների:
Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց կատարված աշխատանքը, միևնույն ժամանակ կարևորելով համագործակցության վերահսկման մեխանիզմների կատարելագործման, աշխատանքներն առարկայական դաշտ տեղափոխելու, ցանկացած ձևականություն բացառելու անհրաժեշտությունը:
Ամփոփելով նիստը՝ Վլադիմիր Գասպարյանը մասնակիցների ուշադրությունը կրկին հրավիրեց հիմնախնդրի լրջությանն ու ռազմավարական նշանակությանը՝ ինչպես ողջ երկրի, այնպես էլ յուրաքանչյուր ընտանիքի և քաղաքացու համար:
Նիստի ավարտին հաստատվեց Միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների 2014 թվականի պլանը և տրվեցին համապատասխան հանձնարարականներ: