ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Զանգվածային միջոցառումների ժամանակ հասարակական կարգի պահպանումը

Մայիսի 15-ին ՆԳՆ ոստիկանության կրթահամալիրում մեկնարկեցին ՙԶանգվածային միջոցառումների ժամանակ հասարակական կարգի պահպանում՚ թեմայով քառօրյա դասընթացները, որոնք իրականացվում են հայ-ֆրանսիական համագործակցության շրջանակներում: Մասնակցում են ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ: Դասընթացները վարելու են Ֆրանսիայի ոստիկանության փորձագետները:
ՆԳՆ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մանուկ Մուրադյանը կարևորեց երկու երկրների ներքին գործերի նախարարությունների ակտիվ համագործակցությունը: Նշեց, որ Ֆրանսիայում՝ հատկապես վերջին շրջանում, հաճախ են զանգվածային միջոցառումները, ցույցերն ու հավաքները, ուստի փորձի փոխանակումն այդ առումով կարևոր և օգտակար կլինի, այն երկուստեք կնպաստի ոլորտի առավել բազմակողմանի մասնագիտական պատրաստականությանը:
Սեմինարների ընթացքում մասնակիցները ծանոթանալու են զանգվածային միջոցառումների ժամանակ Ֆրանսիայի ոստիկանության գործողություններին, քննարկելու են ոլորտին առնչվող այլ հիմնարար հարցեր և զանգվածային միջոցառումների մասին առավել բարձր գիտելիքներով շարունակելու են ծառայությունը: