1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Միջոցառում` նվիրված ոստիկանության գնդապետ Հրաչիկ Պետրոսյանի 90-ամյակին (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Միջոցառում` նվիրված ոստիկանության գնդապետ Հրաչիկ Պետրոսյանի 90-ամյակին (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

 

Փետրվարի 5-ին ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ ոստիկանության գնդապետ Հրաչիկ Պետրոսյանի 90-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթ։
Մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը, ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գերենալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը, ոստիկանության վետերաններ, հյուրեր, սովորողներ։
Ցուցադրվեց տեսաֆիլմ ներքին գործերի ուղղիչ աշխատանքային հիմնարկների վարչության պետ, ոստիկանության բարձրագույն դպրոցի քրեական պատիժների իրականացման համակարգի կադրերի պատրաստման ֆակուլտետի պետ Հրաչիկ Պետրոսյանի կյանքի ու գործունեության մասին։
Միջոցառմանը երգ ու պարով հանդես եկան ոստիկանության զորքերի երգչախումբը, ոստիկանության մշակույթի տան «Հրեշտակներ» մանկական երգչախումբը, «Նկարագիր» պարային համույթն ու ոստիկանության կրթահամալիրի սաները։
Տեղի ունեցավ նաև «Ժայռը» Հրաչիկ Պետրոսի Պետրոսյան» գրքի շնորհանդեսը։ Գրքում ամփոփված են Պետրոսյանի մասին նրա հարազատների, ընկերների, գործընկերների հուշերն ու ակնարկները։ Գիրքը կազմել է Անահիտ Չիբուխչյանը։
Հյուրերը հարգանքի տուրք մատուցեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակին, շրջեցին ոստիկանության կրթահամալիրում, եղան ոստիկանության պատմության թանգարանում, ծանոթացան ոստիկանության ակադեմիայի ոստիկանության զորքերի հրամանատարական ֆակուլտետի վերանորոգված մասնաշենքի պայմաններին։