Միջպետական նշանակության ավտոճանապարհներին շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները
10.12.2012 13:53
Հայտարարություններ և ծանուցումներ
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2012 թ. դեկտեմբերի 14-ից գործարկվելու է «Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի` Բագրատաշենի մաքսակետին հարող տարածքում` Վրաստանի սահմանից դեպի Ալավերդի քաղաք ուղղության վրա նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքը:
Տեղեկացնում ենք նաև, որ ճանապարհի տվյալ հատվածում երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 20 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը կրկին հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Ճանապարհային ոստիկանություն