Գտնվում էր միջպետական հետախուզման մեջ
23.02.2017 12:41
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 22-ին, ժամը 12.30-ին, բաժին է ներկայացել 1982 թ. ծնված Էդուարդ Դ.-ն, որը 2016թ. հունիսի 29-ից ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի ՆԳՎ կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 228 հոդվածի 1-ին մասի /թմրանյութի իրացում/ մեղադրանքով գտնվում էր միջպետական հետախուզման մեջ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: