«Զվարթնոց» օդանավակայանում միջազգային հետախուզման մեջ գտնվող Լիբանանի քաղաքացի է հայտնաբերվել
Հոկտեմբերի 11-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողներն օդանավակայանում հայտնաբերել են Լիբանանի քաղաքացի, 1974 թ. ծնված Ժան Սաադեին, որը հունիսի 24-ից Լիբանանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից գտնվում էր միջազգային հետախուզման մեջ Լիբանանի Հանրապետության քր. օր.-ի 666 հոդվածի /կեղծ վճարման անդորրագրի օգտագործում/ հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար:
Խափանման միջոցը` կալանք:
Ժ. Սաադեն ձերբակալվել և տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ, ինչի մասին հայտնվել է ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: