ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Մի «Բաց նամակի»-ի առիթով

Մի «Բաց նամակի»-ի առիթով

«Դեմոկրատիան՝ այսօր» հ/կ-ն ոստիկանների մայրերին, քույրերին ու կանանց ուղղված բաց նամակ է տարածել, որը լեցուն է անփաստարկ հայտարարություններով ու կոչերով:

Ասվում է, թե ոստիկանները «վախեցնում, ահաբեկում են բնակչությանը, կանանց ու երեխաներին»: Ե՞րբ, որտե՞ղ, ի՞նչ պարագաներում: Ունե՞ք փաստեր. քննություն է ընթանում, քրեական գործեր են հարուցվել, ինչո՞ւ չեք ներկայացնում նախաքննական մարմնին:
Ասվում է. «Շատ երիտասարդ աղջիկներ… ծեծվել են ոստիկանության կողմից: Կան շատ լուսանկարներ և տեսա նյութեր, որոնք ապացուցում են սա»: Որտե՞ղ են այդ լուսանկարներն ու տեսանյութերը, ինչո՞ւ չեք հրապարակում:
Ասվում է՝ ոստիկանները «ապօրինաբար ներխուժում են մարդկանց տները, վախեցնում երեխաներին, կանանց և բռնի ուժ գործադրում նրանց նկատմամբ»: Վկայակոչեք մի դեպք, երբ ոստիկաններն անցնելով օրենքով վերապահված լիազորությունների սահմանները՝ մտել են բնակարան, առավել ևս՝ ուժ կիրառել կանանց ու երեխաների նկատմամբ:
Ձեր ասածը հաստատող փաստերը, լուսանկարները, տեսանյութերը, ներկայացրեք պատկան մարմիններին, հակառակ դեպքում հանցագործություն եք պարտակում: Օրենքի խախտում թույլ տված իրավապահներին հայտնաբերելու գործընթացը ոստիկանությունում շարունակական է, և ակնկալվում է իրապես մտահոգ քաղաքացիների համագործակցությունը: Իսկ անփաստարկ հայտարարությունները ամենայն իրավունքով կարող են դիտվել որպես իրականության նենգափոխման փորձ:
Ի դեպ, «Բաց նամակ»-ում նաև անցյալը նենգափոխելու փորձ է արվում: Հղումը 80-ականների հասարակության ու ոստիկանության փոխհարաբերություններին ծայրեծայր շինծու է: Նախ՝ 1989 թվականին անկախության համար ցույցեր չեն արվել. ցույցերն Արցախի ու Հայաստանի վերամիավորման համար էին (պետք է գոնե մերձակա պատմությունն իմանալ), ապա և՝ 80-ականներին ոստիկան չէին սպանում, իսկ այսօր, անհասկանալիորեն «հերոսական» հռչակվող իրադարձությունների ընթացքում սպանվել է երկու ոստիկան, ևս մեկը մահամերձ է: Հասկանում ե՞ք, ոստիկա՛նը չի սպանում, ոստիկանի՛ն են սպանում…
Խիստ մտահոգ հ/կ-ն, գոնե բարեվարքության մղումով, իր «նամակ»-ում թեկուզ մի տողով պե՞տք է կոչ աներ՝ Մի՛ սպանեք ոստիկանին, մի՛ սպանեք ձեր եղբորը, որը զոհվում է սահմանին՝ հանուն ձե՛զ, զոհվում է հանցագործի գնդակից ու դանակից՝ հանուն ձե՛զ, իր կյանքն է դնում մահվան ու ձեր միջև՝ հանուն ձե՛զ…
Հ/կ-ի թղթում այդպիսի գոնե կիսատող չկա: Լիներ՝ կհավատայինք գրողների անկեղծությանը…