ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մի ընկերությունից գողություն էին արել ու բռնվել. Գավառի ոստիկանների բացահայտումը

10.06.2022 12:08 Գողություն

Մայիսի 26-ին ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում էր ստացվել, որ երկու օր առաջ գողացել են «Ռադիո» ՓԲ ընկերության Նորատուս գյուղի ալեհավաքային կարգավորիչի դետալը՝ ընկերությանը պատճառելով մոտ 250 հազար դրամի վնաս:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Գավառի քրեական հետախույզները տվյալներ ստացան, որ գողությունն արել են Նորատուսում բնակվող երկու եղբայրներ: 34 և 29 տարեկան կասկածվողները բերման ենթարկվեցին ոստիկանության Գավառի բաժին:
Նրանք տվել են խոստովանական բացատրություն:
Պարզվել է, որ նույն ընկերությունից գողություն էին արել նաև մայիսի 23-ին:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Հանգամանքները քննությամբ պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: