Մի հանցակցիր
05.10.2016 10:24
Հետախուզվողի հայտնաբերում
Հոկտեմբերի 4-ին, ժամը 13-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանի Ֆրունզեի փողոցի թիվ 6 շենքի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1974 թ. ծնված Վարդան Ս.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-177 հոդվածի (գողությանը հանցակցելը) 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: