4 միլիոն 800.000 դրամ արժողության ոսկյա զարդերի գողությունը բացահայտվեց
Փետրվարի 15-ին, ժամը 23.30-ին, Գյումրի քաղաքի բնակչուհի Սուսաննա Մ.-ն ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր տվել, որ ճաշասենյակի պատուհանի ապակին կոտրելով՝ տնից գողացել են ոսկյա զարդեր` պատճառելով մոտ 4 միլիոն 800.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել են 1990 թ. ծնված Վահե Մ.-ն, 1986 թ. ծնված Համլետ Ս.-ն և 1984 թ. ծնված Ավետիք Գ.-ն:
Գողոնն առգրավված է:
Վահե Մ.-ն և Համլետ Ս.-ն ձերբակալված են:
Ձեռնարկվում են միջոցառումներ Ավետիք Գ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: