«Միցուբիշին» դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել մետաղյա տաղավարի
08.04.2015 11:03
ՃՏ պատահարներ
Ապրիլի 7-ին, ժամը 14.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ է ստացվել, որ «փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի ցնցում, մարմնի տարբեր մասերի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 36-ամյա տղամարդ:
Պարզվել է, որ ապրիլի 6-ին, ժամը 23.00-ի սահմաններում, նրա վարած «Միցուբիշի Լեգնում» մակնիշի ավտոմեքենան Բաղաբերդ թաղամասի թիվ 5 շենքին հարակից ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել մետաղյա տաղավարի:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: