Հետախուզվողը պատսպարվել էր Երևանի Հասրաթյան փողոցի բնակարաններից մեկում
17.09.2015 09:44
Հետախուզվողի հայտնաբերում
Սեպտեմբերի 16-ին, ժամը 8.10-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները Երևանի Հասրաթյան փողոցի 6 շենքի մի բնակարանից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Գևորգ Հ.-ին, ով ապրիլի 12-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 112 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: