Ինչու էին ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները մեկնել Վանաձոր
29.05.2015 09:43
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները մայիսի 27-ին, ժամը 23.00-ին, Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի թիվ 5 շենքի մոտից բերման են ենթարկել 1972 թ. ծնված Վարդան Ա.-ին, ով մարտի 2-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: