Խարդախության մեղադրանքով հետախուզվողը Բագրատաշենի սահմանային անցակետով ժամանեց Հայաստան
14.05.2015 09:09
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի և Մարաշի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` Բագրատաշենի սահմանային անցակետով Հայաստան ժամանելուց հետո ոստիկանության Մարաշի բաժանմունք է ներկայացել 1979 թ. ծնված Հայկ Մ.-ն: Նա մարտի 10-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: