Մեղադրանքը՝ մարդուն առևանգելը
03.12.2015 12:13
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել Նորատուս գյուղի բնակիչ, 1992 թ. ծնված Գեղամ Մ.-ն, ով նոյեմբերի 25-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 131 հոդվածի (Մարդուն առևանգելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: