Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերեց 49 փամփուշտ, նռնակի 4 պայթուցիչ և 2 նռնակ
29.08.2015 11:31
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մի քաղաքացի տեղեկացրել է, որ զինամթերք է թողել Թալին քաղաք մտնող ճանապարհի սպասասրահի հետնամասում:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է պոլիէթիլենային պարկ, որի մեջ եղել է տարբեր տրամաչափի 49 փամփուշտ, նռնակի 4 պայթուցիչ և 2 նռնակ` առանց պայթուցիչի:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: