Մոլդովայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Փարաքարում
03.11.2021 11:11
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ՔՈԳՎ և Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 2-ին Փարաքար գյուղի Մայրաքաղաքային փողոցում հայտնաբերվել և Վաղարշապատի բաժին բերման է ենթարկվել 61-ամյա Պրեիդա Զ.-ն, որը 2017 թվականից Մոլդովայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր թրաֆիքինգի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: