Մոլդովայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Երևանում
 
                                            Սեպտեմբերի 14-ին, ժամը 03.15-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ «Մոսկվա-Երևան» չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է բերվել և ձերբակալվել Մոլդովայի Հանրապետության քաղաքացի, 1986 թ. ծնված Նիկոլայ Բ.-ն: Նա 2022 թ. սեպտեմբերի 8-ից Մոլդովայի Հանրապետության Տելենեշտի քաղաքի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր այդ երկրի քրեական օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: 
Նիկոլայ Բ.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					