Մոլդովայի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով
 
                                            Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հուլիսի 24-ին, ժամը 02.30-ին, Քիշնև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերել, ձերբակալել և գծային բաժին են տարել 33-ամյա Յուրի Բ.-ին: Նա 2011 թ. հունվարի 28-ից Մոլդովայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Խափանման միջոցը կալանք: 
 Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					