Մոլդովայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում
 
                                            Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 30-ին Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և գծային բաժին է տարվել ՌԴ քաղաքացի, 46-ամյա Մարիա Զ.-ն: Նա 2014 թ. հունվարի 18-ից Մոլդովայի Հանրապետության ՆԳՆ կողմից հետախուզվում էր փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ ստորագրություն: 
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					