1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Գողություններ մոլերից․ ոստիկանության թեմատիկ անդրադարձը

10.09.2020 18:20 Գողություն

Մեկ տաբատ, երկու վերնաշապիկ, մի զույգ կոշիկ կամ շրջազգեստ. սովորաբար նման բաներ են գողանում խանութներից: Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները վերլուծել են Երևանի առևտրի կենտրոններում գործող խանութներից կատարված գողությունները և ստացել հետևյալ պատկերը. 2012-2019 թվականներին տնտեսվարողներին պատճառվել է ընդհանուր առմամբ 22,6 միլիոն դրամի վնաս, որից վերականգնվել է 15,5 միլիոնը: Այս տարի գրանցված նման գողությունների ամփոփ պատկերը դեռ չկա, միայն ասենք, որ հունվարի 1-ից մինչ օրս արձանագրվել է 90 դեպք, բացահայտվել՝ 78-ը:
Հետաքրքիր պատկեր է ըստ տարիների: 2012-13 թվականներին մոլերից կատարված գողության փաստերով հարուցվել է մեկական քր.գործ, 14-ին` արդեն 24, 15-ին` 48, 16-ին`61, 17-ին` 68 գործ: 2018-19 թվականներին թիվը սկսել է նվազել, կազմելով համապատասխանաբար` 63 և 46: Ընդ որում, դատարան ուղարկված գործերով փաստացի ազատազրկվել են միայն ինը քրեական գործով, մնացած դեպքերում կիրառվել է համաներում, կամ տուժողները հրաժարվել են հաղորդում տալուց, շատ դեպքերում էլ դատարանը նշանակել է տուգանք: Գուցե նաև այս հումանիստական մոտեցումն է պատճառ, որ նման հանցագործությունները կտրուկ չեն նվազում:
2012 թվականից առ այսօր մոլերից կատարված հափշտակությունների դեպքերով` գողություն և կողոպուտ, քննվել է 370 քրեական գործ 369 անձի նկատմամբ, նրանցից 269-ը տղամարդ է, 100-ը` կին: Եթե հաշվի առնենք գողոնի գայթակղիչ տեսականին` կանանց թիվն այնքան էլ մեծ չէ: 39 գործով հափշտակությունները կատարվել են խմբով:
Խմբով գործելու նպատակն էլ պարզ է. սովորաբար մեկը շեղում է վաճառողի ուշադրությունը, մյուսը` գողանում ապրանքը: Ընդհանրապես, նման գողությունները հնարավոր են միայն վաճառողի անուշադրության պայմաններում: Այս թերությունը վերացնելու և նոր դեպքերը կանխելու նպատակով, նաև ոստիկանության հորդորների արդյունքում, գրեթե բոլոր խանութները կահավորվել են տեսահսկող սարքերով, որոնց ուշադրությունն անհնար է շեղել: Բացի այդ, ոստիկանությունը մշտապես ծառայություն է իրականացնում մարդաշատ վայրերում և դրանց մոտակայքում, իսկ մոլերը հենց այդպիսի վայրեր են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: