Գողացել էին մի ընկերության մոպեդները. Ավանի քրեական հետախույզների բացահայտումը
Դեկտեմբերի 1-ին, ժամը 16.45-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում էր տվել մայրաքաղաքում բնակվող 28-ամյա մի օտարերկրացի։ Նա հայտնել էր, որ նոյեմբերի 27-ից 28-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Ավանի Դանիել Վարուժան թաղամասի թիվ 10 շենքի բակում կայանված մոպեդները, որոնք պատկանում են «Յանդեքս իթս» ընկերությանը։ Ավանի քրեական հետախույզներն անցան բացահայտման միջոցառումներին։ Նրանք նախ պարզեցին, որ մոպեդները գողացել են մայրաքաղաքում բնակվող 14, 18 և 19 տարեկան տղաներ։ 19-ամյա երիտասարդին Ավանի ոստիկանները դեկտեմբերի 3-ին հայտնաբերեցին ու ձերբակալեցին։ Մյուսները իրավապահներին ներկայացան բացատրական աշխատանքի արդյունքում։ Հետագա միջոցառումների արդյունքում գողոնը հայտնաբերվեց. մոպեդները մասնատված էին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: