ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մոռացկոտ փոստատարը և գող պահակը

15.11.2012 11:21 Գողություն

Նոյեմբերի 13-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության  ծառայողները  բաժին են հրավիրել «Հայփոստ»-ի մի փոստատարի, որը հաղորդում է տվել, որ ժամը 12.00-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում գտնվող  մի գործարանի   պահակակետում մոռացած իր պայուսակից գողացել են 101.000 դրամ:
Ոստիկանության ծառայողները նույն օրը, ժամը 20.30-ին, գողություն կատարելու կասկածանքով, բերման են  ենթարկել  հիշյալ գործարանի պահակին, որը խոստովանել է, որ   պահակակետում փոստատարի մոռացած պայուսակից գողացել է կենսաթոշակային ֆոնդի 101.000 դրամ  գումարը:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: