Հետախուզվողը Մոսկվայից տեղափոխվեց Հայաստան
01.03.2019 11:51
Հետախուզվողի հայտնաբերում
Փետրվարի 28-ին, ժամը 15.10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 29-ամյա Հովհաննես Հ.-ն, որը 2017թ. նոյեմբերի 1-ից ոստիկանության Սպիտակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի (Ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը) 3-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: