Մոսկվայից ժամանել է Երևան ու ներկայացել ոստիկաններին
06.04.2018 13:06
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 5-ին, ժամը 18.00-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բաժին է ներկայացել 1996 թ. ծնված Անդրանիկ Ն.-ն, որը 2017թ. նոյեմբերի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 339 հոդվածի (ցուցմունք տալուց հրաժարվելը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: