ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողը Մոսկվայից տեղափոխվեց Հայաստան

ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ և Դիլիջանի բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների արդյունքում, ՌԴ Մոսկվա քաղաքում գտնվող ՔՀԳՎ օպերատիվ խմբին է ներկայացել և նրա ուղեկցությամբ մարտի 28-ին, ժամը 20.35-ին, Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 63-ամյա Սամվել Ղ.-ն, որը 1999թ. սեպտեմբերի 2-ից ոստիկանության Դիլիջանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: