Հետախուզվողը Մոսկվայից ժամանեց Երևան և ներկայացավ ոստիկանություն
29.10.2018 14:31
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 28-ին, ժամը 16.00-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանից բաժին է ներկայացել 1984 թ. ծնված Հաբեթ Ն.-ն, որը 2014թ. նոյեմբերի 24-ից Նաիրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: