Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվում էր կեղծ փաստաթղթերի ձեռք բերելու մեղադրանքով
03.02.2014 15:57
Հետախուզվողի հայտնաբերում
Փետրվարի 1-ին, ժամը 19.35-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետից բերման են ենթարկել 1983 թ. ծնված Արմեն Ղ.-ին, որը 2013 թ. հուլիսի 4-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր կեղծ փաստաթղթերի ձեռք բերելու մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: