Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Երևանում

«Հետախուզում-ԱՊՀ» միջպետական օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի ծառայողները համատեղ միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 2-ին, ժամը 11.55-ին, Ավանի Քուչակ թաղամասի 23 շենքից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1991 թ. ծնված Աշոտ Պ.-ին, որը մայիսի 5-ից ՌԴ Մոսկվա քաղաքի Արևելյան Ադմինիստրատիվ շրջանի ՆԳՆ բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264 հոդվածի 1-ին մասի (ճանապարհային երթևեկության կանոնների խախտում անձի կողմից, ենթարկվել է վարչական պատասխանատվության) մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: