Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով
03.12.2021 11:49
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 2-ին բաժանմունք է ներկայացել 33-ամյա Վարշամ Ա.-ն, որը 2019 թ. դեկտեմբերի 15-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: