Մոսկվայի ոստիկանության կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով

Մայիսի 6-ին Բագրատաշենի սահմանապահ անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 52-ամյա Անդրեյ Ն.-ն: Նա 2022 թ. օգոստոսի 19-ից ՌԴ Մոսկվա քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: