Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
01.10.2021 11:22
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ՔՈԳՎ և Կենտրոնական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 30-ին Նորք-Մարաշի 9-րդ փողոցից բերման է ենթարկվել 54-ամյա Գագիկ Զ.-ն, որը 2019 թ. հունիսի 25-ից հետախուզվում էր ՌԴ Մոսկվա քաղաքի ՆԳԳՎ կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: