Մոսկվայում կամավոր ներկայացել է հայ իրավապահներին
02.12.2017 11:35
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ոստիկանության ՔՀԳ վարչության օպերատիվ խմբին Մոսկվա քաղաքում կամավոր ներկայացել և Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 1990 թ. ծնված Հարություն Ս.-ն, որը հունիսի 2-ից ոստիկանության Մուշի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 181 հոդվածի (hափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: