Մոսկվայում հայ ոստիկաններին կամավոր ներկայացել են 4 հետախուզվող
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ՔՀԳՎ և ԵՔՎ օպերատիվ խմբին ՌԴ Մոսկվա քաղաքում կամավոր ներկայացել և հունվարի 27-ին, ժամը 01.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1975 թ. ծնված Կարեն Ե.-ն, որը 2017թ. ապրիլի 21-ից հետախուզվում էր ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի (պետական սահմանն ապօրինի հատելը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
***
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ՔՀԳՎ և ԵՔՎ օպերատիվ խմբին ՌԴ Մոսկվա քաղաքում կամավոր ներկայացել և հունվարի 27-ին, ժամը 01.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1984 թ. ծնված Արման Մ.-ն, որը 2014թ. մարտի 28-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 1-ին մասի մեղադրանքով:
***
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ՔՀԳՎ օպերատիվ խմբին ՌԴ Մոսկվա քաղաքում կամավոր ներկայացել և հունվարի 28-ին, ժամը 15.10-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1957 թ. ծնված Անահիտ Հ.-ն, որը 2011թ. հուլիսի 9-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի (կաշառք ստանալը) 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի մեղադրանքով:
***
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Սպիտակի բաժնի ծառայողների համատեղ անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ ՔՀԳՎ օպերատիվ խմբին ՌԴ Մոսկվա քաղաքում կամավոր ներկայացել և հունվարի 28-ին, ժամը 15.10-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1963 թ. ծնված Կարեն Ս.-ն, որը 2018թ. մայիսի 12-ից ոստիկանության Սպիտակի բաժնի կողմից հետախուզվում էր ոստիկանության ՀՀ քրեական օրենսգրքի 312 հոդվածի (կաշառք տալը) 2-րդ մասի մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: