Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո` ոստիկանության բաժանմունք
04.06.2014 10:01
Հետախուզվողի հայտնաբերում
Հունիսի 2-ին, ժամը 06.00-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բաժանմունք են ներկայացրել 1993 թ. ծնված Ոսկան Ո.-ին, որը մարտի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի /ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը/ 4-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: