Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո
16.03.2013 11:12
Հետախուզվողի հայտնաբերում
Մարտի 15-ին, ժամը 23.00-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման է ենթարկվել 1970 թ. ծնված Սարգիս Թ.-ն, որը 2012 թ. հոկտեմբերի 22-ից ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 193 հոդվածի մեղադրանքով (Կանխամտածված սնանկությունը):
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: