Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո
11.12.2012 11:37
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ՝ դեկտեմբերի 10-ին, ժամը 08.05-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բաժին է ներկայացել 1966 թ. ծնված Արշավիր Ս.-ն, որը նոյեմբերի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 202 հոդվածի (Կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը)1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: