Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո
18.12.2013 11:50
Հետախուզվողի հայտնաբերում
Դեկտեմբերի 18-ին, ժամը 04.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել 1982 թ. ծնված Գոռ Վ.-ին, որը 2010 թ. նոյեմբերի 16-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 189 հոդվածի /կեղծ ձեռնարկատիրությունը/ 1-ին մասի և 205 հոդվածի /հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: