ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվող

Օրերս ՌԴ Մոսկվա քաղաք գործուղված ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբին է ներկայացել 1991 թ. ծնված Նարեկ Մ.-ն, որը 2013 թ. մայիսի 7-ից ոստիկանության Գորիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի /ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը/, 359 հոդվածի 1-ին մասի /զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում/ և 363 հոդվածի 2-րդ մասի /Անդամախեղելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով/ մեղադրանքով: Նա Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով տեղափոխվել է ՀՀ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: