Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխվել հետախուզվող
22.11.2014 12:12
Հետախուզվողի հայտնաբերում
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՌԴ ՆԳՆ ՔՀԳՎ ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ, 2013 թ. դեկտեմբերի 21-ին, ՌԴ Մոսկվա քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել էր, իսկ նոյեմբերի 21-ին, ժամը 20.40-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1985 թ. ծնված Արամայիս Մ.-ն, որը 2013 թ. ապրիլի 15-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի /յուրացնելը կամ վատնելը/ 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: