Մոսկվա-Երևան չվերթով
09.08.2013 12:48
Հետախուզվողի հայտնաբերում
Օգոստոսի 8-ին, ժամը 20.45-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխվել 1977 թ. ծնված Մերուժան Ա.-ն, որը 2012 թ. նոյեմբերի 1-ից ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: